Գերմանացի լեգենդար պաշտպան Լոթար Մատեուսն արձագանքել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ Մյունխենի «Բավարիայից» հեռանալու ցանկությանը։
«Վերջերս նկատելի է դարձել, որ ավելի ու ավելի շատ խաղացողներ են ցանկանում հեռանալ ակումբից։ Սա նախկինում չի նկատվել։ Ֆուտբոլիստներից ոմանք այլևս իրենց գնահատված չեն զգում «Բավարիայում»: Նույնը կարելի է ասել Ռոբերտի մասին: Լևանդովսկին հիասթափված է, անհարմար: Եթե նրա պես ֆենոմենալ ֆուտբոլ ցուցադրես, բայց միևնույն ժամանակ տեսնես, որ ակումբը քեզ փոխարինող է փնտրում` տհաճ կլինի»,- մեջբերում է Մատեուսի խոսքերը Bild-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկին ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։