Նեյմարն արձագանքել է Արգենտինայի ֆուտբոլիստների՝ բրազիլացիներին ուղղված հումորային երգին

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Իտալիայի հավաքականի հետ խաղում տարած հաղթանակից հետո արձագանքել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների՝ բրազիլացի խաղացողների դեմ հնչեցրած երգին։

«Նրանք հաղթե՞լ են աշխարհի առաջնությունը»,- գրել է Նեյմարը սոցցանցում։

Հիշեցնենք, որ Ֆինալիսիմայի խաղում Իտալիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո արգենտինացիները հանդերձարանում երգ են երգել՝ ծաղրելով բրազիլացի ֆուտբոլիստներին։

«Բրազիլացի, ի՞նչ է պատահել։ Հնգակի չեմպիոնը ծերացե՞լ է. Մեսսին գնաց Ռիո ու մնաց գավաթի հետ։ Մենք միշտ կերկրպագենք Արգենտինային, քանի որ երազում ենք դառնալ աշխարհի չեմպիոն»,- երգել են արգենտինացիները։