Ինձ ընդգրկիր մեկնարկային կազմում, ես գոլ կխփեմ և կհաղթեմ խաղը քեզ համար. Բենզեմա

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է ակումբում իր նորամուտի հիշողություններով:

«Իմ առաջին մրցաշրջանի մեկնարկային վեց ամիսները շատ դժվար էին: Ես մենակ էի, լեզվին չէի տիրապետում, ուստի ամեն ինչ դժվար էր։ Բացի այդ, ես ժամանեցի նոր աշխարհ, այլ թիմ, այլ ֆուտբոլով։ Բարեբախտաբար, ես չհանձնվեցի:

Զվարճալի պատմությու՞ն: Մտքիս գալիս է այն պահը, երբ ես մի փոքր խնդիր ունեի Ժոզե Մոուրինյոյի հետ: Հանդիպեցինք հյուրանոցում, զրուցեցինք, դա «Մալյորկայի» հետ խաղի նախորդ օրն էր։ Ես չպետք է մասնակցեի այդ հանդիպմանը:

Զրույցի ընթացքում ես ասացի Ժոզեին. «Վաղն ինձ ընդգրկիր մեկնարկային կազմում, ես գոլ կխփեմ և կհաղթեմ խաղը քեզ համար»։ Հաջորդ օրը ես գոլ խփեցի ու հաղթեցինք 1:0 հաշվով»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը Onze Mondial-ին։