Կհրաժարվեի բոլոր մրցանակներից՝ ՉԼ-ի եզրափակիչը վերախաղարկելու համար. Սալահ

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը պատմել է, թե հանուն ինչի է կհրաժարվեր անհատական ​​մրցանակներից:

«Միևնույն մրցաշրջանում ինչպես երկրպագուների, այնպես էլ մարզական լրագրողների կողմից ճանաչում ստանալը յուրահատուկ բան է, որը երբեք չեմ մոռանա:

Այնուամենայնիվ, ես կհրաժարվեի այս բոլոր անձնական մրցանակներից՝ այդ [Չեմպիոնների լիգայի] եզրափակիչը կրկնելու հնարավորության համար, բայց ֆուտբոլն այդպես չի աշխատում»,- գրել է «Լիվերպուլի» հարձակվողն իր թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակչում «ՌԵալը» 1:0 հաշվով պարտության մատտնեց «Լիվերպուլին»: