Գերմանիայի հավաքականը Պորտուգալիայի դեմ վերջին 4 խաղում պարտություն չի կրել

Գերմանիայի հավաքականը Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում հանդիպում է Պորտուգալիայի ընտրանուն։

Գերմանացիները Պորտուգալիայի դեմ վերջին 4 խաղում պարտություն չեն կրել։ 4 խաղերում էլ հավաքականները հանդիպել են խոշոր մրցաշարերի ժամանակ։ Սա Գերմանիայի հավաքականի ամենաերկար ձգվող հաղթական շարքն է մեկ մրցակցի դեմ՝ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում (նաև 4 հաղթանակ Շվեդիայի ու Բելգիայի դեմ)։

Գերմանիայի դեմ խաղում պորտուգալացիներին չի օգնի հարձակվող Ժոաու Ֆելիշը։