Վալվերդեն մեկնաբանել է Մորատայի նկատմամբ հայտնի խախտումը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն հիշել է Իսպանիայի Սուպերգավաթի «Ատլետիկոյի» դեմ խաղի այն պահը, երբ նա կարմիր քարտ ստացավ Ալվարո Մորատայի նկատմամբ վերջին հույսի խախտում թույլ տալու համար։

Այդ խաղում 115-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպանը հետևից սահանկում կատարեց և թույլ չտվեց Մորատային մնալ դարպասապահի դեմ մենակ:

«Ես հնարավորինս արագ վազում էի Մորատայի հետևից: Ինչ-որ պահի հեռվից ձայն լսեցի. «Սպանի՛ր նրան»: Դա Սերխիո Ռամոսն էր»,- Վալվերդե:

Այդ խաղում «Ռեալը» հաղթեց «Ատլետիկոյին» 11 մետրանոց հարվածաշարով և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը: