Նադալը` Ռեալն է, նրա մրցակիցները` ՊՍԺ-ն և Սիթին. Տոնի Նադալ

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հորեղբայր և նախկին մարզիչ Տոնի Նադալը տիտղոսակիր իսպանացուն համեմատել է Մադրիդի «Ռեալի» հետ։

«Մենք ամեն ինչ տեսանք ֆուտբոլում: «Ռեալին» գրեթե ոչ մի հնարավորություն չէին տալիս ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց նրանք հաղթեցին: Մարդիկ, ովքեր ջանասիրաբար կռվում են, սովորաբար միշտ վերևում են լինում: Իսկ Ռաֆայելը մարտիկ է։

Թենիսիստները Ռաֆայելին տապալելու ցանկություն ունե՞ն։ Ես գիտեմ, որ դա լավ է: Մարդիկ ցանկանում են նոր կերպար տեսնել:

Կսահմանափակվեմ փաստերով: Մարդիկ ասում էին, որ Ռաֆայելն այլևս հնարավորություն չունի հաղթելու Ռոլան Գարոսում։ Բայց ես կարծում եմ, որ երբ նա մտնում է կորտ, նույնիսկ նվազագույն մարզավիճակում, նա այնպիսի մրցակից է, որի հետ պետք է հաշվի նստել»,- Տոնի Նադալի խոսքերն է մեջբերում Marca-ն: