Ես երազում էի այս մարզաշապիկի մասին, կռվեցի այս մարզաշապիկով և հաղթեցի այս մարզաշապիկով. Կյելինի

Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին իր հրաժեշտի նամակն է գրել Իտալիայի հավաքականի երկրպագուներին Արգենտինայի դե իր վերջին խաղի նախօրեին։

«Ես երազում էի այս մարզաշապիկի մասին, կռվեցի այս մարզաշապիկով և հաղթեցի այս մարզաշապիկով: Ես միշտ հավատացել եմ մեր թիմին և շատ բան եմ սովորել այստեղ խաղալուց։ Ես լաց եղա այս շապիկով: Հիմա եկել է այն պահը, երբ ես այն կկրեմ վերջին անգամ։ Ինչպես առաջին անգամ, այնպես էլ հիմա այս էմոցիաներն առանձնահատուկ կլինեն»,- գրել է Կյելինին սոցցանցում:

Հիշեցնենք, որ Կյելինին ավելի վաղ հայտարարել էր Թուրինի «Յուվենտուսից» հեռանալու մասին։ Վետերանը կարիերան կշարունակի MLS-ում։