ՊՍԺ-ի նոր սպորտային տնօրեն Լուիս Կամպոսը բանակցություններ է վարել «Նիցայի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ, հայտնում է Footmercato-ն։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի մասնագետը փարիզյան թիմի ներկայիս մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինելու հիմնական թեկնածուն է։ Հիշեցնենք, որ Կամպոսն աշխատել է Գալտիեի հետ «Լիլում»:
Անցած մրցաշրջանում «Նիցան», Գալտիեի գլխավորությամբ, զբաղեցրեց հինգերորդ տեղը ֆրանսիական Լիգա 1-ում: «Լիլի» հետ մասնագետը նվաճել է Ֆրանսիայի առաջնություն չեմպիոնության տիտղոսը և նաև Ֆրանսիայի լիգայի գավաթը՝ գլխավորելով «Սենտ Էտյենը» 2012/2013 մրցաշրջանում: