Ուրիշներին ուրախություն պարգևելը կյանքի լավագույն զգացողությունն է. Մոուրինյո

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում:

«Այս մրցաշրջանը ես անցկացրեցի խելագարությամբ և կրքով: Այս ակումբի բնավորությունը համապատասխանում է իմ բնավորությանը: Ուրիշներին ուրախություն պարգևելը կյանքի լավագույն զգացողություն է: Կոնֆերանցիաների լիգայի եզրափակչում հաղթելը շատ յուրահատուկ է ինձ համար»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Տիրանայում կայացած վճռորոշ խաղում «գայլերը» Նիկոլո Ձանիոլոյի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեցին Ռոտերդամի «Ֆեյենորդին»:

Հիշեցնենք, որ «Ռոման» 2009 թվականից ի վեր առաջին անգամ նվաճեց գավաթ: Այն ժամանակ թիմը Իտալիայի գավաթի եզրափակչում հաղթեց «Ինտերին», որը գլխավորում էր հենց Մոուրինյոն։