Բելինգհեմ. Եվրոյից հետո Սական, Սանչոն և Ռաշֆորդն այլևս անգլիացի չէին

Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը քննադատել է ազգային հավաքականի երկրպագուներին, ովքեր ռասիստական վիրավորանքներ էին գրել Բուկայո Սակայի, Ջեյդոն Սանչոյի և Մարկուս Ռեշֆորդի հասցեին, որոնք Եվրո 2020-ի եզրափակչում չկարողացան դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածները

«Երբ թիմը հասավ եզրափակիչ, մենք զգացինք, որ երկիրը միասնական է։ Բայց երբ Սական, Սանչոն ու Ռեշֆորդը վրիպեցին 11 մետրանոցից, նրանք արդեն անգլիացի չէին, պարզապես սևամորթ էին: Յուրաքանչյուրը կարող է վրիպել 11 մետրանոցից: Ցանկացած մարդ կարող է սխալվել իր աշխատանքում։ Նման քննադատություն չպետք է լինի, նրանք մարդիկ են։ Նրանք հիանալի տղաներ են: Անտանելի էր տեսնել, թե ինչպես էին նրանց նվաստացնում։ Որպես թիմակից ինձ համար դժվար է դա ընդունել, քանի որ ես կարող էի լինել նրանց տեղում։

Իհարկե, ես հասկանում եմ, որ վիրավորանքները առանձին ապուշների գործ են, բայց ամբողջ ժողովուրդը չէ, որ ոտքի է կանգնում դրանց դեմ։ Վստահ եմ, որ Սական, Սանչոն և Ռեշֆորդը բազմաթիվ խրախուսական ուղերձներ են ստացել: Դա այն ամենն էր, ինչ նրանց պետք էր: Ռասիզմը չպետք է լինի»,- մեջբերում է Բելինգհեմի խոսքերը Mirror-ը: