Կրոսը բացատրել է, թե ինչու է կոշտ արձագանքել լրագրողի հարցին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլի» դեմ խաղից հետո բացատրել է իր կտրուկ արձագանքը լրագրողի հարցերին.

«Ես պարզապես ուզում էի իմանալ, թե ինչպես է նա դիտել հանդիպումը: Չէի ասի, որ առաջին րոպեից մինչև 90-րդ սեղմել էինք մրցակցին։ Ես նշեցի, որ խաղը հավասարաչափ էր, և որ «Լիվերպուլը» իսկապես վտանգավոր պահեր ունեցավ։ Բայց մենք կարողացանք հաղթել, ինչպես փլեյ-օֆֆի վերջին հանդիպումներում։

Լրագրողը պատասխան ստացավ, բայց ուզում էր լսել, թե արդյո՞ք մենք արժանապես չենք հաղթել։ Ինձ չի հետաքրքրում, որ սա եզրափակիչ էր։ Մենք պարզապես պետք է հաղթեինք։ Այդ պահին ես չափազանց զայրացած էի։ Ես բարկացա նրա վրա։ Մենք ստիպված էինք ճնշման մի քանի փուլով անցնել, և դա ասացի նրան, երբ վերջինս հարց տվեց։ Ի՞նչ էր նա սպասում։ Ի՞նչ ասեի, որ մենք 90 րոպե ճնշում էինք Լիվերպուլին։ Սա համաշխարհային կարգի թիմ է: Նրա հետ հեշտ չէ: Բայց մենք պետք է հաղթեինք նրանց, և դա արեցինք»,- փոխանցում է գերմանացի կիսապաշտպանի խոսքերը Bild-ը: