Դեշամը լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ընտանեկան պատճառներով լքել է ազգային հավաքականը։ Ըստ Lequipe-ի՝ մասնագետը ժամանակավորապես հեռացել է ճամբարից` հոր մահվան պատճառով։

Դեշամի բացակայության դեպքում նրա օգնական Գի Ստեֆանը թիմին կնախապատրաստի Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումներին։ Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «եռագույնները» սեփական հարկի տակ կհանդիպեն Դանիայի հավաքականի հետ։

Ֆրանսիացիների հետ նույն քառյակում են նաև Ավստրիայի և Խորվաթիայի հավաքականները: