Մենք շնորհակալ ենք Մեսսիին ջերմ խոսքերի համար. Բոնուչի

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին արձագանքել է հավաքականի մասին Լիոնել Մեսսիի խոսքերին.

Արգենտինացին ափսոսանք է հայտնել, որ Իտալիան չի լինելու գալիք Աշխարհի առաջնությունում։

«Մենք շնորհակալ ենք Մեսսիին ջերմ խոսքերի համար։ Բայց այդ վերքը բաց կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չխաղանք։ Մենք բազմաթիվ սխալներ ենք թույլ տվել և պետք է մեր վրա վերցնենք մեղքը։ Մեզ մի փոքր չբավականացրեց մրցաշարում հանդես գալու համար, ինչը յուրաքանչյուր խաղացող առանձնահատուկ է համարում։

Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա դժվար է բառեր գտնել այսքան «Ոսկե գնդակներ» նվաճած ֆուտբոլիստին բնութագրելու համար։ Նա, ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն, եղել և մնում է լավագույններից մեկն աշխարհում։ Նրան պետք է մեծ հարգանքով վերաբերվեն»,- Բոնուչիի խոսքերն փոխանցում Sky Sport Italia-ն: