Ռոման կհայտնի Մխիթարյանին, որ չի պատրաստվում բարելավել պայմանագրի առաջարկը

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամառ կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով: Sky Sport Italia-ի տվյալների համաձայն՝ հռոմեական ակումբի ղեկավարությունն այսօր հայ կիսապաշտպանի ներկայացուցիչներին կտեղեկացնի, որ չեն պատրաստվում բարելավել իրենց առաջարկը՝ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

Այսպիսով, Միլանի «Ինտերը» դարձավ Մխիթարյանի տրանսֆերի գլխավոր ֆավորիտը։ «Ներաձուրիները» պատրաստ են կիսապաշտպանին առաջարկել տարեկան 500 հազար եվրո ավելի, քան «Ռոման»:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Իտալիայի առաջնությունում «գայլերի» կազմում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը Լոնդոնի «Արսենալից»: