Իմ որդուն հետևելը ավելի դժվար է, քան Ռոբերտսոնի դեմ խաղալը. Վալվերդե

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո կատակել է «Լիվերպուլի» պաշտպան Էնդի Ռոբերտսոնի մասին:

Մադրիդի «Ռեալը» 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» և նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Վալվերդեն այդ խաղում գոլային փոխանցում կատարեց Վինիսիուս Ժունիորին։

Խաղից հետո Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը հարցազրույց էր տալիս, իսկ նրա որդին անհանգիստ նստած էր վերջինիս ուսերին` փորձելով վերցնել հոր վզից կախված մեդալը։ Այդ պատճառով Ֆեդեն անընդհատ շեղվում էր լրագրողի հետ զրույցից։

Երբ նրան հարցրին Ռոբերտսոնի դեմ խաղալու մասին, Վալվերդեն կատակել է. «Իմ որդուն հետևելը ավելի դժվար է, քան Ռոբերտսոնի դեմ խաղալը»,- փոխանցում է ուրուգվայցի պաշտպանի խոսքը Daily Mail-ը: