Այս պահին Բարսելոնան չի կարող իրեն թույլ տալ պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։

«Բարսելոնան» արդեն գիտի, թե ինչ պետք է անի: Նրանք քաջատեղյակ են մեր տնտեսական վերահսկողության կանոններին։ Դա արվում է տնտեսական մեծ խնդիրներից խուսափելու համար։

Չգիտեմ, երևի կվաճառեն Ֆրենկի դե Յոնգին կամ Պեդրիին։ «Բարսելոնայի» ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է անի: Նրանք պետք է նախ վաճառեն ակտիվները: «Բարսելոնայի» վերջին տարիների ֆինանսական կորուստները մեծ են և պետք է դա կայունացնել: Մադրիդի «Ռեալը» կարողացել է հաղթահարել այդ խնդիրները, իսկ «Բարսելոնան»՝ դեռ ոչ: Իմ կարծիքով, այս պահին նրանք չեն կարող իրենց թույլ տալ պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։