Մադրիդի «Ռեալը» մոտ է «Մոնակոյի» հետ կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի տրանսֆերի շուրջ համաձայնագիր կնքելուն։ Գործարքն իսպանական թիմիի վրա կարժենա 100 միլիոն եվրո՝ ներառյալ խաղացողի համար բոնուսը: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Սանտի Աունան։
Ըստ աղբյուրի՝ կողմերը մնացած մանրամասները կհամաձայնեցնեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
22-ամյա Չուամենին «Բորդոյի» սան է։ Նա միացել է «Մոնակոյին» 2020 թվականի հունվարին։ Մոնեգասկների կազմում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 95 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Օրելիենի պայմանագիրը «Մոնակոյի» հետ ավարտվում է 2024 թվականին։