Ես շատ եմ կարոտում նրան. Մեսսի

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ կարոտում է իր հայրենակցին՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին։

«Ճշմարտությունն այն է, որ մենք իրականում չգիտեինք, թե ինչ է պատահել նրա հետ: Համենայն դեպս, ես հեռու էի նրանից և չէի հասկանում իրավիճակը, քանի դեռ չկարողացա խոսել նրա հետ, և ես համոզվեցի, որ նրա առողջական վիճակը կարող է ավելի վատանալ, եթե նա շարունակի խաղալ:

Իհարկե, նա միայնակ կամ ընտանիքի հետ տանջվեց ու լաց եղավ, բայց, բարեբախտաբար, արագ այլ ելք գտավ, և նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Այժմ նա լավ տեսք ունի, նրան դուր է գալիս այն, ինչ անում է:

Ես միշտ կարոտում եմ նրան։ Մենք շատ մտերիմ էինք, հաճախ ամբողջ օրը նրա կողքին էի։ Մենք միասին արթնանում էինք, միասին պառկում քնելու, և ես իսկապես շատ եմ կարոտում նրան»,- հայտնում է Մեսսիի խոսքերը TyC Sports-ը: