Ինտերը վստահ է, որ ձեռք կբերի Մխիթարյանին ազատ գործակալի կարգավիճակով

Միլանի «Ինտերը» վստահություն է հայտնել «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու հարցում, այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ներաձուրիները» 33-ամյա հայ ֆուտբոլիստին առաջարկել են երկու տարվա պայմանագիր՝ 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» նույնպես հետաքրքրված է Մխիթարյանին պահելով և նրան առաջարկել է պայմանագիր 1+1 սխեմայով տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։

Անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Մխիթարյանը անցկացրած 44 խաղում դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Մայիսի 25-ին կիսապաշտպանը Ռոմայի հետ հաղթեց Կոնֆերանցիաների Լիգան։