Մադրիդի «Ռեալը» աշխատում է ամերիկացի երիտասարդ դարպասապահ Գաբրիել Սլոնինայի տրանսֆերի ուղղությամբ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, մադրիդյան ակումբը առաջարկ է պատրաստում «Չիկագո Ֆայրի» համար, որտեղ հանդես է գալիս 18-ամյա դարպասապահը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողին հավակնում է «Բավարիային»։ Երիատասարդ ֆուտբոլիստը գտնվում է նաև «Չելսիի», «Յուվենտուսի» և «Վուլվերհեմփթոն» հետաքրքրությունների շրջանակում։
Վերջերս Սլոնինան զանգ է ստացել Լեհաստանի հավաքականից, սակայն մերժել է` ասելով, որ կշարունակի հանդես գալ Ամերիկայի տարբեր տարիքային հավաքականներում։