Սա այն գավաթն է, որին ես ամենաքիչն էի սպասում. Կրոս

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանՏոնի Կրոսը հայտնել է, որ ամենաքիչն էր սպասում, որ «ՌԵալը» կհաղթի ՉԼ-ի այս մրցաշրջանում:

Դուք 5-րդ անգամ եք նվաճեցիք Չեմպիոնների լիգան, այդ տիտղոսներից չորսը «Ռեալի» հետ: Արդյո՞ք սա որևէ առանձնահատուկ հաղթանակ էր՝ հաշվի առնելով եզրափակիչ տանող դժվարին և դրամատիկ ուղին։

-«Ոչ, ես այդպես չէի ասի։ Ամեն դեպքում, դա միշտ էլ դժվար է, իսկ ամենից հաճախ՝ նույնիսկ դրամատիկ։

Հնարավոր է, որ այս ճանապարհն առավել դրամատիկ էր, բայց ինձ համար բոլոր հինգ տիտղոսներն ունեն նույն արժեքը:

Բայց եթե անկեղծ լինեմ, դա երևի այն գավաթն էր, որին ես ամենաքիչն էի սպասում 5 նվաճվածներից»,- ասել է գերմանացի կիսապաշտպանը Sport1-ին։

Մադրիդյան ակումբը եզրափակիչ խաղում հաղթեց «Լիվերպուլին» 1:0 հաշվով:

Մրցաշարի փլեյ-օֆֆի ընթացքում Մադրիդի «Ռեալին» հաջողվեց դիմակայել ՊՍԺ-ին, «Չելսիին» և «Մանչեսթեր Սիթիին»: