Ես նրան օգնել եմ միայն մեկ բանում` տվել եմ ինքնավստահություն. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին իր կարծիքով։

Հենց նա դարձավ «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում (1:0) հաղթական գոլի հեղինակ։

«Միակ բանը, որով ես օգնել եմ նրան, իրեն անհրաժեշտ վստահություն տալն էր: Վինիսիուսն այս մրցաշրջանում շատ ավելի արդյունավետ էր դարձել մրցակցի դարպասի մոտ, քան նախկինում։ Ես չեմ կարծում, որ ուրիշ այլ բանով նա փոխվել է: Բենզեմայի հետ ևս մեկ մրցաշրջանն օգնեց նրան կատարելագործվել: Ես ուրախ եմ նրա համար, նա լավ մրցաշրջան անցկացրեց և հիանալի խաղաց Չեմպիոնների լիգայի եզրափակչում»,- իտալացու խոսքերն է մեջբերում Football-Espana-ն։

21-ամյա բրազիլացին այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 52 հանդիպման: Այդ խաղերում դանա դարձել է 22 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: