Անրին լքել է Բելգիայի հավաքականը. նա իր աշխատավարձը կփոխանցի բարեգործությանը

Թիերի Անրին հեռացել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնականի պաշտոնից այն բանից հետո, ինչ թիմը դուրս մնաց Եվրո-2020-ից: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Արսենալի» նախկին հարձակվողն իր ամբողջ աշխատավարձը կնվիրաբերի բարեգործությանը:

Հիշեցնենք՝ Անրին մայիսի վերջին էր միացել Բելգիայի թիմին: Նա երկրորդ անգամ էր աշխատում թիմի հետ. առաջինը 2016-ից 2018 թվականներին էր:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: