Կուրտուա. Անհնար է հաղթել «Ոսկե գնդակը»` հատկապես, եթե խաղում ես Բենզեմայի հետ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի եզրափակչում «Լիվերպուլին» հաղթելուց հետո խոսել է «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունների մասին։

«Դարպասապահի համար անհնար է նվաճել «Ոսկե գնդակը»` հատկապես, եթե նա խաղում է Բենզեմայի հետ: Ես կարող եմ շատ բան անել, բայց այս մրցանակը նվաճելը դժվար է: Ինձ համար կարևորն այն է, որ երբ վերադարձա, հանդերձարան բոլոր թիմակիցներս բղավում էին իմ անունը։ Եվ դա ավելին արժե, քան անձնական պարգևը»,- Կուրտուայի խոսքերը մեջբերել է Tuttomercatoweb-ը:

Կուրտուան եզրափակչում կատարել էր 9 սեյվ, ինչի շնորհիվ ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող: