Դա իմ տունն է, իմ սրտի ակումբը. Նկունկու

«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն խոսել է ՊՍԺ հնարավոր վերադարձի մասին, հայտնում է Metro-ն:

«Դա իմ տունն է, իմ սրտի ակումբը, ես միշտ խոսել եմ դրա մասին: Ես ոչ մի դուռ չեմ փակում: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է.

Ես շոյված եմ, որ ինձնով հետաքրքրված են աշխարհի ամենամեծ ակումբները։ Բայց նաև շոյող է, որ «ՌԲ Լայպցիգը» ամեն ինչ անում է ինձ պահելու համար»,- ասել է ֆրանսիացին, ով ճանաչվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող:

24-ամյա ֆրանսիացին այս մրցաշրջանում 51 խաղում դարձել է 35 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: