Սպինացոլան վիրահատության է ենթարկվել Եվրո-ում ստացած վնասվածքից հետո

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, որն աքիլեսյան ջլի վնասվածք էր ստացել Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի՝ Բելգիայի հետ խաղում, հաջողությամբ վիրահատվել է:

«Վիրահատությունս լավ է անցել: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Հետհաշվարկը սկսված է: Շուտով կտեսնվենք»,- գրել է Սպինացոլան Instagram-ի իր էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպինացոլան 6-7 ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: