Լիվերպուլն աշխարհի լավագույն ակումբն է. Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շքերթի ժամանակ իր ակումբին անվանել է աշխարհի լավագույնը։

Սա աշխարհի լավագույն ակումբն է:

-Առանց կասկածի։ Աշխարհի ոչ մի ակումբ չէր կարող պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, իսկ հաջորդ օրը հավաքել այսքան շատ մարդ` նման տրամադրությամբ: Սա առանձնահատուկ բան է։

«Լիվերպուլն» աշխարհի լավագույն ակումբն է, և ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մյուսները:

Ես չգիտեի, թե ինչ սպասել շքերթից, մենք քննարկեցինք իրավիճակը։ Ի վերջո, դուք չեք կարող պարզապես վերցնել և շքերթ կազմակերպել, դուք պետք է այն պլանավորեք: Հոգու խորքում ես հույս ունեի տեսնել նման բան, և սա բացարձակապես ցնցող տեսարան է: Սա հսկայական մոտիվացիա է բոլորի համար։ Ես հպարտ եմ այս մարդկանցով։

Սա լավագույն ազդանշանն է, որի վրա կարող ենք հիմնվել: Պետք չէ հաղթել, պարզապես պետք է ամեն ինչ տալ, և «Լիվերպուլը» կսիրի քեզ»,- ասել է Կլոպը։