Հինգ ֆուտբոլիստ կհեռանա Արսենալից

Հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալից» կարող են հեռանալ հինգ ֆուտբոլիստներ. Միկել Արտետան հույսեր չի կապում այս խաղացողների հետ։ Այդ մասին գրում է The Sun-ը։

Աղբյուրը նշում է, որ այդ ցուցակում են Հեկտոր Բելերինը, Լուկաս Տորեյրան, Բերնդ Լենոն, Մեյթլենդ-Նայլսը և Պաբլո Մարին։ Այս խաղացողներից մի քանիսը վարձավճարով հանդես են գալիս այլ ակումբներում:

Նշվում է, որ լոնդոնցիները նախատեսում են մոտ 60 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալ բոլոր այս խաղացողների վաճառքից։

Փոխարենը «զինագործները» ցանկանում են նոր խաղացողներ հրավիրել՝ ծախսելով 150 միլիոն ֆունտ ստեռլինգ․ ակումբի տրանսֆերային ցուցակում են Յուրի Տիլեմանսը, Գաբրիել Ժեզուսը, Պաուլո Դիբալան։