Պաշտոնական․ Ման․Սիթիի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը հայտնել է, որ ակումբը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» 19-ամյա վինգեր Ջեյդեն Բրաֆի հետ։

Խաղացողը «մեղուների» ճամբար է տեղափոխվել անվճար, քանի որ ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

Հաղորդվում է, որ «Բորուսիա Դ»-ն ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։ Մինչ «Մանչեսթեր Սիթին» Բրաֆը հանդես է եկել ՊՍՎ-ում:

Դրանից հետո նա վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ուդինեզե», որի կազմում Ա Սերիայում անցկացրել է ընդամենը չորս խաղ։