Եթե ինձ չհաշվենք, ապա աշխարհում լավագույնը Բենզեման է. Սալահ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն իր կարծիքն է հայտնել այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին:

Վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ BT Sport-ի հետ զրույցում Սալահին հարցրել են՝ արդյոք նա իրեն լավագույնն է համարում մոլորակի վրա:

«Այո, ես այդպես կասեի: Իմ մտքում այդպես է։ Անկախ նրանից՝ դուք ուրիշին եք ընտրում, թե ոչ, ես դա հարգում եմ։ Բայց իմ կարծիքով՝ այո, ես այս պահին լավագույնն եմ։

Սակայն եգիպտոսցին չի մոռացել նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային:

«Եթե ինձ չհաշվենք, ապա ես կընտրեի Բենզեմային»,- ասել է Սալահը։