Բարսելոնան ամռանը 10-ից ավելի խաղացողի կառաջարկի հեռանալ թիմից

Ավելի քան 10 խաղացող կարող է լքել «Բարսելոնան» այս ամռանը:

Ինչպես հայտնում է ESPN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, կատալոնական ակումբի ղեկավարությունը կառաջարկի նոր թիմ փնտրել ավելի քան 10 խաղացողների համար։ Չավին ծրագրում է վերակառուցում, սակայն աղբյուրները նշում են, որ որոշ խաղացողներ դժվար կլինի վաճառել հեռանալու նրանց դժկամության, ինչպես նաև «Բարսայում» ստացած բարձր աշխատավարձերի պատճառով:

Չավին տեղեկացրել է Ռիկի Պուչին, Օսկար Մինգեսային, Մարտին Բրեթուեյթին և Սամուել Ումտիտիին, որ նրանք չեն մտնում իր երկարաժամկետ ծրագրերի մեջ: Կլեման Լանգլեին, Սերժինիո Դեստին ինչպես նաև վարձավճարից վերադարձածներին՝ Միրալեմ Պյանիչին և Ֆրանսիշկու Տրինկաուին նույնպես կխնդրեն հեռանալ: «Բարսան» չի գնի Ադամ Տրաորեին և Լյուկ դե Յոնգին, ովքեր այս մրցաշրջանում վարձավճարով հանդես են եկել ակումբում:

Վինգեր Ուսման Դեմբելեի և պաշտպան Դանի Ալվեսի ապագայի շուրջ անորոշություն կա: Նրանց պայմանագրերը ուժի մեջ են մինչև հունիսի 30-ը։

Աղբյուրները հավելում են, որ ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով «Բարսան» պատրաստ է լսել մեծ առաջարկներ Մեմֆիս Դեպայի և Ֆրենկի դե Յոնգի համար։