Մյուլերը կանխատեսել է, թե ինչպես կավարտվի ՉԼ-ի եզրափակիչը

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլը» կհաղթի Մադրիդի «Ռեալին»:

«Տպավորությունն այնպիսին է, որ «Լիվերպուլն» ավելի լավն է: Եթե ​​նայեք, թե ինչ է արել «Ռեալը» առաջնությունում և, հատկապես, Չեմպիոնների լիգայում, ես նրան հաշվարկից չէի հանի: Այսպիսով, ես կասեմ՝ 2:2, և «Լիվերպուլը» կհաղթի 11 մետրանոցներով»,- գերմանացի խաղացողի խոսքերն է փոխանցում Tz-ն:

Վաղը՝ մայիսի 28-ին, Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: