Բարսելոնան կարող է իր տաղանդին առաջարկել Լևանդովսկու փոխարեն

«Բարսելոնան» կարող է առաջարկել իր կիսապաշտպան Գավիին՝ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարեն։

Մյունխենի «Բավարիայի» հետ կապված երկար պատմությունը, որը չի ցանկանում բաց թողնել լեհ հարձակվողին, կարող է դրդել «Բարսելոնային» առաջարկել Գավիին մյունխենյան ակումբին, հայտնում է Mundo Deportivo-ն:

17-ամյա կիսապաշտպանը չի կարողանում պայմանավորվել կատալոնական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ, իսկ գերմանական գրանդը շատ է ցանկանում նրան տեսնել Մյունխենում։

Ինքը՝ Լևանդովսկին, բազմիցս հայտարարել է, որ դեմ չէ կարիերան շարունակել «Բարսելոնայում», իսկ Գավիի ներկայացուցիչները վերջերս կոնֆլիկտ են ունեցել կատալոնական ակումբի ղեկավարության հետ։

Այս մրցաշրջանում Գավին Լա Լիգայում անցկացրել է 34 խաղ՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։