Հանուն Չեմպիոնների լիգայի հնարավոր է զոհաբերեի նաև կնոջս. Վալվերդե

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն պատմել է, թե ինչ է պատրաստ անել Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։

«Սա յուրահատուկ գավաթ է բոլոր ֆուտբոլիստների համար։ Նրա համար ես պատրաստ եմ շատ բանի։ Միայն չէի զոհաբերի որդուս… Իսկ այսպես, միգուցե նույնիսկ կնոջս զոհաբերեի»,- մեջբերում է Վալվերդեին AS-ը:

Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» 17-րդ անգամ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ 13 անգամ «բլանկոսները» հաղթել են մրցաշարում։ «Լիվերպուլը» պատմության մեջ 10-րդ անգամ է խաղալու եզրափակչում: Մերսիսայդցիները ունեն 6 հաղթանակ։