Հետաքրքիր է՝ ով կհաղթի. Էնրիկեն՝ Իտալիայի հետ խաղի մասին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակչի՝ Իտալիայի հետ խաղից ունեցած սպասելիքների մասին.

«Ես այս պահին վերաբերում եմ որպես հնարավորւթյուն հաճույք ստանալու համար: Այսօր մենք թեթև մարզում ենք անցկացրել: Այսպիսի մարզումների ժամանակ կարելի է տեսնել, թե ֆուտբոլիստներն իրենց ինչպես են զգում, և նրանք միանգամայն լավ էին: Ես շատ ուրախ եմ նրանց համար: Կփորձենք հաճույք ստանալ:

Չեմ կարծում, թե երկու թիմերն էլ կկարողանան գերիշխել: Հետաքրքիր կլինի տեսնել, թե այս դիմակայությունում ով կհաղթի: Իտալիան շատ արտակարգ խաղացողներ ունի, բայց ամենակարևորն այն է, որ սա իսկական թիմ է: Նրանք հարձակվում ու պաշտպանվում են ամբողւ թիմով, հենց այնպես ինչպես մենք: Նրանք ցանկանում են բարձր պրեսինգ կիրառել, բայց դա բոլորովին հատուկ չէ նախորդ տարիների Իտալիայի թիմի համար: Նրանք շատ կողմերով են ուժեղ, այնպես որ հետաքրքիր խաղ կլինի: Երկու թիմերն էլ պահեր կունենան»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: