Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ. Գուտի

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։

«Արդյո՞ք նա լավագույնն է աշխարհում: Սա դեռ պետք է ապացուցվի։ Դեռևս դա այդպես չէ:

Որքա՞ն ժամանակ է նա ՊՍԺ-ում: Քանի՞ անգամ է նա հաղթել Չեմպիոնների լիգան: Իսկ «Ոսկե գնդակը»: Նա այնքան հայտնի է, որ թվում է, թե աշխարհի լավագույն խաղացողն է, բայց` ոչ։ Նա միայն ամենաշատ առաջխաղացում գրանցած խաղացողն է:

Հրացում դրանում չէ [այն, որ Մբապեն մերժել է «Ռեալին»]: Նա ինձ համար ամենամեծ ապագա ունեցող ֆուտբոլիստն է, ինչպես Հոլանդը։ Ես ձեռք կբերեի նրանց։ Բայց դադարեք ասել, որ նա աշխարհի լավագույն խաղացողն է, քանի որ այդպես չէ: Ինչ-որ մեկը պետք է դա ասի նրա երեսին»,- ասել է Գուտին El Chiringuito-ի եթերում: