ՊՍԺ-ն կսպանի Ֆրանսիայի առաջնությունը, եթե նրան չկանգնեցնեն. Տեբաս

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ ՊՍԺ-ի գործունեությունը վնասակար է Ֆրանսիայի առաջնությանը։

«ՊՍԺ-ն սպանում է Լիգա 1-ին: Այսպես չի կարելի անել և դա պետք չէ թույլ տալ:

Կան ՈւԵՖԱ-ի կանոններ, որոնք պետք է լուծեն նման խնդիրները, բայց եթե ՊՍԺ-ին չկանգնեցնեն, ապա նա կսպանի Ֆրանսիայի առաջնությունը»,- Տեբասի խոսքերն է փոխանցում ESPN-ը: