Ես զայրացած էի, քանի որ նրանք փրկվեցին առաջին խաղում. Ռոդրի

«Մանչեսթեր Սիթիի» Ռոդրին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին, գրում As-ը:

«Դա իմ կյանքի ամենավատ օրն էր։ Մենք հիասթափված էինք։ Հիշում եմ, որ Գվարդիոլան դրանից հետո մեզ երկու օր արձակուրդ տվեց, նա օգնեց մեզ լիցքաթափվել: Սա առանցքային պահն էր։ Երբ վերադարձանք, նա մեզ հայտնեց, որ դեռ պայքարելու բան ունենք։ Մենք վերադարձանք նոր ուժերով։

Առանցքային պահն առաջին խաղում էր: Ես զայրացած էի, որ նրանք «փրկվեցին։ Այդ խաղում մենք պետք է 5 կամ 6 գոլ խփեինք։ Մենք գիտեինք, թե ինչպիսին է Բեռնաբեուն, ինչ կարող է տեղի ունենալ այնտեղ։ Մադրիդը քաոսային էր և շփոթեցրեց մեզ։ Բայց մենք նորից կփորձենք։ Մենք ավելի երիտասարդ սերունդ ունենք»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը։