Ինտերը շնորհավորել է Մոուրինյոյին և Ռոմային

«Ինտերը» շնորհավորել է «Ռոմային» և նրա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` Կոնֆերենցինաների լիգան հաղթելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ «Ռոմային» և Ժոզե Մոուրինյոյին Կոնֆերենցիաների լիգան հաղթելու կապակցությամբ: Եվրոպայում հաղթելը միշտ առանձնահատուկ է»,- ասվում է միլանյան ակումբի հայտարարության մեջ:

2010 թվականին «Ինտերը» Մոուրինյոյի գլխավորությամբ հաղթեց Չեմպիոնների լիգան։

«Պորտուն» ևս շնորհավորել է Ժոզեին. «Շնորհավորում ենք Ժոզե Մոուրինյոյին և Սերխիո Օլիվեյրային՝ Կոնֆերենցիաների լիգայում հաղթելու կապակցությամբ»,- ասվում է «Վիշապների» հայտարարության մեջ: