Ալոնսոն նշել է Յուրգեն Կլոպի գլխավոր հատկանիշը

«Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կարծիք է հայտնել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։

«Նա ինտենսիվ է, նա շատ կրքոտ է, և ես կարծում եմ, որ նրա լավագույն որակներից մեկն այն է, որ նա կարող է առավելագույն օգուտ քաղել իր խաղացողներից»,- ասել է նախկին կիսապաշտպանը, ով այժմ «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմի մարզիչն է:

Նա նաև իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գալիք եզրափակչի մասին.

«Ինչ էլ որ լինի, նույնիսկ եթե «Ռեալը» հաղթի, «Լիվերպուլը» կհաղթի ապագայում։ Մենք կտեսնենք: Դա Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, այնպես որ պարզապես վայելեք այն»,- ասել է Ալոնսոն BT Sport-ին։