«Բարսելոնայի» նախագահ Ժոնա Լապորտան խոսել է Նեյմարի և ՊՍԺ-ի համակարգի մասին:
-Ինչպիսի՞ն է Նեյմարը Ձեզ համար:
-Նրան չսիրելն անհնար է: Նա բացառիկ ֆուտբոլիստ է:
-ՊՍԺ-ն այս ամառ կարող է նրան վաճառել: Ի՞նչ կասեք:
Նա ՊՍԺ-ի հետ պայմանագիր ունի ևս 4-5 տարով։ ՊՍԺ-ի նման ակումբների հետ պայմանագիր կնքած խաղացողները համաձայնվել են ստրկության հետ: Եվ դա փողի համար։
Եթե հեռացած ֆուտբոլիստները վերադառնան «Բարսա», ապա միայն անվճար: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման տրանսֆերներ։ Բայց եթե նույնիսկ միջոցներ ունենայինք, մենք դա չէինք անի, այն ռացիոնալ չէ»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում L’Esportiu-ն։