Կլոպ. Ռեալը գիտի ինչպես հաղթել վճռորոշ խաղերում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ակումբի կայքի հետ զրույցում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին ընդառաջ տիրող տրամադրություններին։

«Մենք պետք է սովորեինք, թե ինչպես հաղթել եզրափակիչներում, և այս մրցաշրջանում մենք մի քանի հաղթանակ տարանք: Հիմա ավելի փորձառու ենք դարձել, և դա, հավանաբար, լավ է»,- ասել է Կլոպը։

«Ռեալի» դեմ խաղալը միշտ էլ դժվար է եղել։ Այն համաշխարհային մակարդակի ակումբ է, որը գիտի, թե ինչպես հաղթել վճռորոշ խաղերում»,- հավելել էգերմանացի մասնագետը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, Փարիզում։