Պրեմիեր լիգան Սուպերլիգա է. Միլանի գործադիր տնօրեն

«Միլանի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը Պրեմիեր լիգան համեմատել է Սուպերլիգայի հետ։

«Միլանն» այն 12 ակումբների թվում էր, որոնք անցյալ տարի հայտարարեցին եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին, սակայն նախագիծը կասեցվեց:

Ըստ Գազիդիսի՝ ֆուտբոլում պետք է լինի «մրցակցային հավասարակշռություն» Պրեմիեր լիգայի և մնացած առաջնությունների միջև։

«Անկեղծ ասած, Պրեմիեր լիգան Սուպերլիգա է: Մնացած եվրոպական լիգաները չպետք է ընդունեն դա, և թող Պրեմիեր լիգան բոլորից վեր չլինի»,- մեջբերում է Գազիդիսին BBC-ն: