Բենզեմա․ Շնորհակալություն Ֆրանսիային վերադառնալուցս հետո նման ջերմ աջակցության համար

Ֆրանսիայի հավաքականի ու «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ինստագրամյան իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին Եվրո-2020-ում աջակցության համար։ Ֆրանսիայի հավաքականը մրցաշարը լքեց 1/8-ից։

«Կցանկանայի Ֆրանսիայի հավաքականին բարձունքում տեսնել։ Շնորհակալություն երկրպագուներին, որ միշտ հավատում են մեզ։ Պարտությունն ու դժվարությունները ստիպում են մեզ հաղթահարել ինքներս մեզ։

Մենք ավելի ուժեղ կվերադառնանք։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, անձնակազմին ու ողջ Ֆրանսիային, որ հավաքական իմ վերադարձն այսպես ջերմ ընդունեցին»,- գրել է Բենզեման։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: