Բենզեման դարձավ առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը, որը նման նվաճման է հասել

Իսպանիայի Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանում խփելով 27 գոլ՝ Կարիմ Բենզեման իր կարիերայում առաջին անգամ դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։

Ավելին, սա առաջին դեպքն է, երբ ֆրանսիացի խաղացողը դառնում է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու:

Ընդհանուր առմամբ Բենզեման այս մրցաշրջանում Արքայական ակումբի կազմում մասնակցել է 45 հանդիպման և դրաձել 44 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ:

34-ամյա հարձակվողը «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից: Ֆրանսիացին Մադրիդ էր տեղափոխվել «Լիոնից»։