Drake-ն ահռելի գումար է կորցրել Լեկլերի դուրս մնալուց հետո

Կանադացի հայտնի ռեփեր Drake-ը խոշոր գումար է տանուլ տվել խաղադրույք կատարելիս:

Ռեփերը խաղադրույք էր կատարել, որ Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան Պրին կհաղթի «Ֆերարիի» ավոտոարշավորդ Շառլ Լեկլերը:

Կանադացի աստղն ինչ-որ պահի մոտ էր խաղադրույքը հաղթելուն, սակայն Լեկլերի բոլիդը դուրս մնաց մրցավազքից շարժիչի խափանման պատճառով:

Այսպիսով ռեփերը 300 հազար դոլար կորցրեց, իսկ Գրան Պրիի հաղթող ճանաչվեց Մաքս Ֆերստապենը: