Բավարիան արդեն պատմություն է Լևանդովսկու համար. Ֆուտբոլիստի գործակալ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալը խոսել է ֆուտբոլիստի` «ակումբից հեռանալու ցանկության մասին.

Ռոբերտի համար «Բավարիան» պատմություն է: Նա ցանկանում է հեռանալ ակումբից ութ տարի ամեն ինչ տալուց հետո։

Այժմ նա 34 տարեկանում կարող է իրականացնել իր երազանքն ու տեղափոխվել այն ակումբ, որի մասին միշտ երազել է։

Ինչո՞ւ «Բավարիան» հրաժարվեց նրանից: Ռոբերտի համար այս հարցը փակ է՝ նա ուզում է հեռանալ։ Եվ ոչ ես, ոչ նա այս իրավիճակում փողի մասին չենք մտածում։ Վերջին ամիսներին նա հարգալից վերաբերմունք չէր զգում ղեկավարության մարդկանց կողմից։

Ես իսկապես հույս ունեմ, որ ղեկավարությունը կվերանայի իր դիրքորոշումը։ Այո, իհարկե, նրանք կարող են Լևանդովսկուն պահել մինչև 2023 թվականը, բայց ես խորհուրդ չեմ տա դա անել։ Ռոբերտի համար «Բավարիան» արդեն պատմություն է»,- ասել է Պինի Զահավին Bild-ին տված հարցազրույցում։