Շնորհակալություն աջակցության համար․ մենք ավելի ուժեղացանք․ Յարմոլենկոն՝ Եվրոյից դուրս մնալուց հետո

«Վեսթ Հեմի» և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն ինստագրամյան իր էջում ամփոփել է Եվրո-2020-ը։ Ուկրաինայի հավաքականը դուրս մնաց մրցաշարից քառորդ եզրափակչում 0-4 հաշվով Անգլիային պարտվելուց հետո։

«Մեր ուղևորությունը դեպի Եվրո ավարտվեց։ Յուրաքանչյուր խաղում ողջ թիմը խաղում էր միայն հաղթանակի համար, որպեսզի երկրպագուներին տոն ու էմոցիաներ պարգևեր։ Շնորհակալություն ձեր աջակցության համար, մենք ավելի ուժեղացանք»,- գրել է ֆուտբոլիստը։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: