Չեմ կարող սպասել, թե երբ կսկսեմ աշխատել նրա հետ․ Տեն Հագ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը անհամբեր սպասում է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելուն։

«Այո, Կրիշտիանուն հիանալի ֆուտբոլիստ է և իսկական հաղթող, այնպես որ ես չեմ կարող սպասել, թե երբ կսկսեմ աշխատել նրա հետ»,- տեն Հագին է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանչեսթերյան ակումբում անհաջող մրցաշրջանից հետո պորտուգալացին կարող է հեռանալ թիմից։